ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հերթական իրազեկում հանդիպումն անցկացրեց Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում

23-08-2019 14:11:38   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հերթական իրազեկում հանդիպումն անցկացրեց Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։
Ս․թ․ օգոստոսի 21-ին կայացած հանդիպմանը մասնակցում էին Տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, «Մյաս», «Մաքրուհի», «Սասունցի Դավիթ», «Հայր և որդի Բունիաթյաններ», «Ճանշինվարպետ», «Մեծամորի Բարեկարգում» և մի շարք այլ ընկերությունների, ինչպես նաև «Ձկնաբույծների միություն» ՀԿ-ի ներկայացուցիչներ և անհատ ձեռներեցներ։
 


Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ներկայացվեց «Մթնոլորտային օդի պահպանության մասին», «Թափոնների մասին» ՀՀ օրենքների, ՀՀ ջրային օրենսգրքի, բնապահպանական հարկերի
և բնօգտագործման վճարների հարկային հաշվարկների ներկայացման կարգի պահանջները։ Նաև քննարկվեցին տնտեսվարողներին հուզող հարցերն ու առաջարկությունները:
 
Տեսչական մարմնի աշխատակիցները տեղեկացրեցին, որ պատրաստ են իրենց լիազորությունների և պատրականությունների շրջանակներում օժանդակել և տրամադրել խորհրդատվություն՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից հնարավոր խախտումները կանխարգելելու նպատակով։
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 691 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար