Պետք է հստակ ծրագիր ունենանք, թե ինչ ենք անում՝ և՛ բնապահպանության, և՛ տնտեսության, և՛ զարգացման, և՛ զբոսաշրջության ոլորտներում. Արմեն Սարգսյան

22-08-2019 18:08:23   | Հայաստան  |  Հասարակություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հետևողականորեն հանդես է գալիս այն քաղաքական որոշումների ընդունման օգտին, որոնք բխում են հայկական պետականության ամրապնդման և մեր ազգային շահերից։ Այս մասին տեղեկացնում են Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 


«Թեև Սահմանադրությամբ նախագահը իր
ավասու չէ միջամտելու իշխանության մյուս մարմինների աշխատանքին, սակայն մշտապես պատրաստակամ է համազգային և համապետական կարևորություն ունեցող հարցերի դեպքում օգտակար լինել իր փորձառությամբ ու խորհուրդներով։
 
Միևնույն ժամանակ ցանկանում ենք հիշեցնել, որ վերջերս Լոռու մարզ այցելության ժամանակ, կարևորելով բնապահպանության խնդիրը, Հանրապետության նախագահը մասնավորապես նշել էր.
 
«Հատուկ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի բնությանը վնաս չտանք։ Պետք է հստակ ծրագիր ունենանք, թե ինչ ենք անում՝ և՛ բնապահպանության, և՛ տնտեսության, և՛ զարգացման, և՛ զբոսաշրջության ոլորտներում» »,- տեղեկացնում են Հանրապետության նախագահի աշխատակազմից:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 761 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար