Հարավային Օսիան ժամանակավորապես փակում է Վրաստանի հետ սահմանը. 168.am

22-08-2019 16:21:31   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
168.am lՀարավային Օսիան Վրաստանի հետ սահմանը ժամանակավորապես կփակի Ռուսաստանի կողմից երկրի անկախության ճանաչման տարեդարձի տոնակատարության ընթացքում: Այս մասին հայտնել է հանրապետության Պետական անվտանգության կոմիտեն:
 


«Հարավային Օսիայի Հանրապետության անկախության ճանաչման 11-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների անցկացման կապակցությամբ 2019 թվականի օգոստոսի 25-ի 20:00-ից
(Երեւանի ժամանակով 21:00-ից) պլանավորվում է քաղաքացիների անցման ժամանակավոր դադարեցում Վրաստանի հետ պետական սահմանի պարզեցված հատման վայրերում»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Սովորական ռեժիմով անցակետերի աշխատանքը կվերսկսվի օգոստոսի 27-ի առավոտյան 06:00-ից, նշում է Պետանվտանգության կոմիտեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 715 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար