Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները կապող ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները

21-08-2019 17:41:12   | Հայաստան  |  Հասարակություն
Մ5-Սարդարապատ-Նոր Արմավիր- Տ-3-52 ճանապարհի 6.146 կմ երկարությամբ վերականգնվող հատվածում մեկնարկել են երկշերտ ասֆալտբետոնե պատվածքի տեղադրման աշխատանքները։ Զուգահեռ ընթանում են նաև մայթերի կառուցման, իջատեղերում խողովակների տեղադրման և տեղում սառը եղանակով գոյություն ունեցող ծածկի վերամշակման աշխատանքներ։ 
 


Ճանապարհահատվածը վերականգնվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։ Այս ճանապարհը միջհամայնքային
է և միմյանց է կապում մի քանի բնակավայր։
 
Կապալառու կազմակերպությունը ճանապարհահատվածի վերականգնումը սկսել է 2019թ. հունիսի սկզբին, աշխատանքները կավարտվեն նախատեսված վերջնաժամկետից շուտ՝ այս տարվա աշնանը։ 
 
Հիշեցնենք, որ 2019 թվականի ընթացքում ծրագրված է հանրապետությունում վերականգնել շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ, որոնցից օգտվում է 29 համայնքների շուրջ 56000 բնակչություն:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 532 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար