Հայկական ոսկու գինը. աղքատ համայնքներ և լքված պոչամբարներ. «Հետք»

19-08-2019 18:01:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
hetq.am Հայաստանում արդյունահանվող ոսկուն տիրանում են ռուս գործարարները, հայ պաշտոնյաները կամ նրանց փոխկապակցված անձինք, իսկ մի հատվածն անցնում է օֆշորային գոտիներով և հայտնվում հասարակությունից թաքնվող անձանց գրպաններում:
 


Հայաստանը մետաղներով հարուստ երկիր է: Կա պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի և արծաթ: Արդյունահանման թույլտվություն է տրամադրված 28 մետաղական հանքավայրի:
 
ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածը սահմանում է, որ ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է: Ընդերքը տրամադրվում է միայն
օգտագործման իրավունքով:
 
Հայաստանի ընդերքի հարստությունը կորզվում և արտահանվում է՝ միլիոնավոր դոլարների շահույթ ապահովելով հանքարդյունահանողներին: Սակայն հայաստանյան ընդերքի հաշվին հարստացողների մասին տեղեկությունները հանրությանը այդպես էլ հասանելի չեն դառնում:
 
Այս հետաքննությամբ պարզել ենք, որ հանքարդյունահանման թույլտվություն ստացել են նախկին և ներկա պաշտոնյաները, նրանց հարազատները կամ փոխկապակցված անձինք, ինչպես նաև օֆշորային ընկերություններ, որոնց մի մասը կապված է ՌԴ-ի գործարարների և կառավարության հետ առնչություն ունեցող անձանց հետ:
 
16 ընկերություն Հայաստանում ոսկու և ոսկի-բազմամետաղների ընդերքօգտագործման իրավունք ունի: Սակայն 2019թ.-ի դրությամբ արդյունահանում իրականացնում է միայն 4-ը:
 
Քրիստինե Աղալարյան
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 693 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար