Երևանում բախվել են ավտոմեքենաներ. տուժած քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ

23-07-2019 10:26:03   | Հայաստան  |  Հասարակություն
Հուլիսի 23-ին, ժամը 05:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու
պատճառով վերադարձել է:
 
Պարզվել է, որ բախվել են «Volvo» (վարորդ՝ Ա.Խ.) և «Hummer H2» (վարորդ՝ Դ.Ի., ծնված 1974 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Դ․Ի.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
 
Փրկարարները հոսանքազրկել են «Hummer H2» մակնիշի ավտոմեքենան:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 289 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար