Վաղն էլ նման շոգ կլինի Երևանում, որից հետո օդի ջերմաստիճանը կսկսի նվազել

22-07-2019 18:34:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Շոգ եղանակը կպահպանվի նաև վաղը, անձրևներ չեն սպասվում: Այս մասին Lragir.am-ին ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
 


«Վաղն էլ նման շոգ կլինի Երևանում, որից հետո օդի ջերմաստիճանը կսկսի նվազել: Բայց նվազումը կլինի աստիճանաբար՝ օրը 1-2 աստիճանով»,- ասաց նա:
 
Ըստ Սուրենյանի՝ վերջին երկու օրերին Հայաստանում ամենաշոգ եղանակը
գրանցվել է Արենիում՝ +42 աստիճան: Իսկ ամենահովը Աշոցքի հատվածում է՝ +26 աստիճան:
 
Ֆեյսբուք սոցիալական ցանցում Սուրենյանը գրել էր. «Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին։ Այնպես որ, եկեք բոլորով վայելենք մեր հրաշք ամառը և քիչ բողոքենք»:
 
Մեր հարցին, թե ի՞նչ է նկատի ունեցել, մեկ ամսից եղանակը կտրուկ ցրտելո՞ւ է, Սուրենյանը պատասխանեց. «Ես ի նկատի եմ ունեցել, որ ամառն արագ անցնում է, վայելենք, ոչ թե բողոքենք»:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 431 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար