ԱԱ. Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը 35-րդն է, Լև Սարգսյանը՝ 39

22-07-2019 18:11:17   | Կորեա  |  Սպորտ
Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում անցկացվող ջրային մարզաձևերի ԱԱ-ում հայ ջրացատկորդներն ավարտել են իրենց ելույթները:
 


10 մետր աշտարակացատկի որակավորման փուլում Վլադիմիր Հարությունյանը վաստակել է 318,70 միավոր և զբաղեցրել է 35-րդ տեղը: Լև Սարգսյանը վաստակած
296,10 միավորով 39-րդն է:
 
Ավելի վաղ Լև Սարգսյան-Վլադիմիր Հարությունյան զույգը 10 մետր սինքրոն աշտարակացատկի որակավորման փուլում վաստակել էր 336,48 միավոր և 12-րդ տեղով դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ բարելավել էր արդյունքը՝ վաստակելով 372,48 միավոր: Արդյունքում հայ մարզիկները զբաղեցրել էին 9-րդ տեղը:  
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 414 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար