Թուրքիայում ներկայացվել է 1-ին տեղական էլեկտրական զրահամեքենան

22-07-2019 18:09:22   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
ermenihaber.am Թուրքական «Otokar» ընկերությունը ներկայացրել է տեղական արտադրության առաջին էլեկտրական զրահամեքենան: «Akrep II» ընտանիքին պատկանող այս մոդելը՝ «Akrep IIe»-ն առաջին անգամ ներկայացվել է «IDEF 2019» 14-րդ միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում:
 


«Akrep IIe»-ն կարող է որպես էներգիայի աղբյուր օգտագործել ինչպես էլեկտրականությունը, այնպես էլ դիզլային կամ հիբրիդային վառելիքը: Այլ զրահամեքնաների  համեմատ այս մոդելն ապահովում է ավելի մեծ արագություն, գործում է ավելի անձայն:
 
«Otokar» ընկերությունը
շարունակում է զրահամեքենայի կատարելագործման և թեստավորման աշխատանքները: «Akrep IIe» մոդելը կարող է ունենալ մի քանի տարբերակներ՝ ըստ կիրառման նպատակի: Այն կարող  է ծառայել որպես հակահետահուզական գործիք, հայտնաբերել, հետևել և անհրաժեշտության դեպքում թիրախավորել ու խոցել հակառակորդի հետախուզական սարքերը:
 
Բացի այդ զրահամեքնան կարող է որպես հարթակ ծառայել 90մմ տրամաչափով ականանետի տեղադրման համար: Զրահամեքենան կարող է կրել նաև միջին տրամաչափի զինատեսակներով հագեցած աշտարակ, ինչպես նաև հարմար է լազերային զենքերի տեղադրման համար:
 
Աղբյուր`    hurriyet.com.tr
 
 
 
 
 
 
 
 
    
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 464 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար