Հաջողակ և ստեղծարար լինելու համար պետք է ունենալ գիտելիք.Արմեն Սարգսյան

նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «UWC Դիլիջան» միջազգային քոլեջ

22-07-2019 13:13:49   | Տավուշի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «UWC Դիլիջան» միջազգային քոլեջ: Վերջինս պաշտոնապես իր դռները բացել է 2014 թ. հոկտեմբերին՝ ընդունելով առաջին 94 ուսանողներին, դառնալով UWC շարժման 18 քոլեջներից մեկը և առաջին միջազգային գիշերօթիկ դպրոցը Հայաստանում։
 

Նախագահը շրջել է դպրոցու
մ, ծանոթացել ուսման ու հանգստի պայմաններին, հետաքրքրվել ուսումնական գործընթացի մանրամասներով: Նոր ուսումնական տարվանից ուսումնառությունը քոլեջների ցանցում սկսող Ռուսաստանից, Վրաստանից, ինչպես նաև Հայաստանից մի խումբ ուսանողներ Դիլիջանի քոլեջում մասնակցում են նախապատրաստական ճամբարի։ Նախագահը ջերմ ու անմիջական զրույց է ունեցել ուսանողների և շրջանավարտների հետ՝ մասնավորապես անդրադառնալով Հայաստանի զարգացման հեռանկարին ու տեսլականին։ «Հայաստանն առաջ մղելու համար պետք է ունենանք տեսլական: Իսկ սեփական երկրի համար տեսլական ունենալով՝ տեսլական ես ձևավորում նաև ողջ աշխարհի համար, հասկանում ես, թե ուր է շարժվում աշխարհը: Պետք է աշխարհի հետ լինել ներդաշնակ, գնալ աշխարհին համընթաց»,- ասել է Արմեն Սարգսյանը:
 
Նա ընդգծել է, որ պետք է ունենալ ծրագիր, ռազմավարություն և նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզ: «Մի բան հստակ է՝ Հայաստանի նման երկիրը պետք է լինի լավագույնն այն ամենի մեջ, ինչ անում է: Սա է ապագայի բանաձևը»,- ասել է Հանրապետության նախագահը:
 
Ուսանողների հետ զրույցում Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաև նոր աշխարհում գիտելիքներով զինված լինելու անհրաժեշտությանը: «Ձեր կյանքը բաղկացած է մի շարք հիանալի և, միաժամանակ, բարդ բաղադրիչներից: Հաջողակ և ստեղծարար լինելու համար պետք է ունենալ գիտելիք»,- նշել է նա:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 298 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար