Կրակոց Գյումրիում. կա բերման ենթարկված .Factor.am

22-07-2019 12:55:55   | Շիրակի մարզ  |  Հասարակություն
Երեկ կրակոց է հնչել Գյումրիում։
 


Factor.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ կրակոց արձակած տղամարդը բերման է ենթարկվել։ «Երեկ՝ ժամը 19։20-ին, մի կնոջից հաղորդում ենք
ստացել այն մասին, որ իր դստեր նախկին ամուսինն իր տան դիմաց զենքով կրակել է։ Մեկնած խումբը Գյումրու Շիրակացի փողոցից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկել մի տղամարդու, որը խոստովանել է, որ իրեն պատկանող որսորդական հրացանով կրակել է օդ»,- հայտնեցին Ոստիկանությունից՝ նշելով որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։ 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 279 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար