Արարատի մարզում արագիլների մասսայական անկման դեպքի կապակցությամբ ստուգվում են տնտեսավարող սուբյեկտներից արտահոսող կեղտաջրերը

22-07-2019 10:33:00   | Արարատի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը
 


Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հասարակությունն ահազանգում է Արարատի մարզի Հովտաշեն գյուղում արագիլների անկման մասին, որի պատճառը թռչունների փետուրների յուղով պատված լինելն է, ինչի հետևանքով թռչունները չեն կարողացել թռչել և սատկել են:
Արարատի մարզի Հովտաշեն համայնքից Տեսչական մարմնի աշխատակիցները յուղոտված փետուրներով մեկ արագիլ են տեղափոխել ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ: Պարզվել է, որ առանձնյակն ամբողջությամբ պատված է եղել կեղտի ու ճենճի հաստ շերտով: Այս մասին իր էջում
հայտնել է Լյուբա Բալյանը՝ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ-ից:
 
«Թռչնի ընդհանուր փետրավորման 80%-ը՝ հատկապես վերին ծածկող փետուրները, գլուխ, վիզ, առավել նվազ՝ թափահարողները ծածկված են յուղանյութով, ապա փոշիով: Առանձնյակը բավականին առողջ ու առույգ էր, սակայն փետուրների միահյուսվածության, դրանց վրա կուտակված փոշու, այնուհետև կոշտ շերտի ձևավորման պատճառով այն չի թռչում: Փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվեց, որ փետուրների վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ»,- գրել է նա: 
Պարզվել է նաև, որ Հովտաշեն գյուղում արագիլների գրեթե 70%-ը գտնվում էր նույն վիճակում:
 
Այս իրավիճակը կարելի է որակել որպես էկոլոգիական աղետ: Անհրաժեշտ է շտապ հայտնաբերել, թե որ ձեռնարկությունից է տեղի ունեցել նման արտահոսք և կանչել քրեական պատասխանատվության:
 
Ներկայում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Հրազդան գետի և Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշատանքներ է իրականացրել՝ ջրերի աղտոտվածությունը պարզելու նպատակով: Ինչպես տեղեկանում ենք տեսչության ֆեյսբուքյան էջից, ուսումնասիրություններ են իրականացվում նաև տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտներից արտահոսող կեղտաջրերի մասով:
 
 
պատասխանատվության:   Ներկայում
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 335 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար