«Տեսնենք հավատարիմ կմնա՞ն իրենց խոստմանը». 91 ցմահ դատապարտյալներից ինը դիմել են պատժի կրման ռեժիմի փոփոխման համար. forrights.am

17-07-2019 18:40:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
forrights.am: Շուրջ 20 օր է, ինչ ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Ըստ որի, ցմահ ազատազրկված անձինք կարող են դիմել պատժի կրման փակ ռեժիմը կիսափակի փոխելու խնդրանքով պատժի կրումից 15 տարի անց՝ առաջվա 20-ի փոխարեն, կիսափակը՝ կիսաբաց 18 տարի անց՝ 25-ի փոխարեն, իսկ կիսաբացը՝ բաց պատժի կրումից 20 տարի անց:
 


Բաց ռեժիմն իրեն
ից ենթադրում է, որ դատապարտյալն առավոտյան 08:00-ից մինչև երեկոյան 20:00-ն իրավունք է ստանում դուրս գալ հիմնարկից, իսկ վերադառնալուց հետո՝ քնել մյուս դատապարտյալներից անջատ՝ դատապարտյալներին պահելու գոտուց դուրս հատկացված կացարաններում:
 
Մինչ ցմահ դատապարտյալները ոգևորված էին փոփոխությունների այս փաթեթով, մի մասն արդեն իսկ բաց ռեժիմ տեղափոխվելու դիմումը էր գրել, Արդարադատության նախարարությունը շտապեց նրանց «թևերը կտրել»: Նախարարությունը պարզաբանում տարածեց, համաձայն որի միայն 20 և ավել տարի պատիժ կրելը դեռևս հիմք չէ բաց ռեժիմ դուրս գալու համար և դատապարտյալները պետք է բաց ռեժիմի անցնեն աստիճանական համակարգով՝ փակից անցնեն կիսափակի, կիսափակից՝ կիսաբաց և միայն վերջում, երբ կանցնեն բոլոր ռեժիմներով, կկարողանան դիմել բաց ռեժիմ տեղափոխվելու համար:
 
Այս պահին 91 ցմահներից միայն ինն են դիմել ռեժիմի փոփոխության համար, սակայն նրանցից դեռ ոչ ոք ՀՀ քրեակատարողական ծառայությանը կից Տեղաբաշխման հանձնաժողովից որևէ պատասխան չի ստացել: Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը պարզաբանեց.
 
«Դիմումները դեռ քննարկման փուլում են»:
 
Դիմումները մերժելու կամ ընդունելու համար Տեղաբաշխման հանձնաժողովն ունի մեկ ամիս ժամանակ, այնինչ ցմահ դատապարտյալներն իրենց դիմումների պատասխանին սպասում են ամեն պահ:
 
24 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը դիմումը գրել է օրերս, այսօր այն արդեն դրված է հանձնաժողովի սեղանին: Ըստ դատարանի որոշման, Արթուրի պատժի կրման ռեժիմը փակից կիսափակ պետք է փոխվեր դեռ նախորդ տարի օգոստոս ամսից, սակայն Քրեակատարողական ծառայությունը չի շտապում կատարել դատարանի որոշումը:
 
Մինչ օրս դատապարտյալը պահվում է փակ ռեժիմում, օգտվում փակ ռեժիմի համար նախատեսված «բարիքներից»:
 
Այսօր Արթուրն ընդունել է Արդարադատության նախարարության սահմանած աստիճանական համակարգից և դիմել է կիսափակ ռեժիմից կիսաբաց անցնելու համար: Դատապարտյալն այս անգամ ավելի վճռական է տրամադրված. եթե հանձնաժողովը մերժի իր դիմումը, ապա նա կդիմի դատարան.
 
«Ըստ նախարարության, ցմահ դատապարտյալի դեպքում ևս պետք է գործի պատժի կրման ռեժիմի փոփոխության չափորոշիչները՝ անձնական գործը, բնութագիրն ու վարքագիծը, կարգապահական տույժերը, խրախուսանքները և այլն: Տեսնենք հավատարիմ կմնա՞ն իրենց խոստմանը»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Արթուրը:
Ըստ դատապարտյալի, օրենքում կատարված փոփոխությունը կրկին հույս է արթնացրել
ցմահների շրջանում: Նրանց ոգևորել է այն հանգամանքը, որ հնարավորություն կունենան օրվա մեջ գոնե մի քանի ժամ անցկացնել ազատության մեջ:
 
Հիշեցնենք, որ օրեր առաջ Կառավարության շենքի մոտ իրենց բողոքի ձայն էին բարձրացնում ցմահ դատապարտյալների ծնողներն ու հարազատները: Նրանք եկել էին կրկին բարձրաձայնելու իրենց որդիների նկատմամբ տարիներ առաջ իրականացված «անարդարության և օրենքների անգործության» մասին: Ակցիայի մասնակիցները պահանջում էին՝ վերաբացել ցմահների գործերը, նոր քննություն նշանակել և անմեղ մարդկանց ազատ արձակել։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 508 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար