Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները մասնակցելու են Լեհաստանում և Վրաստանում կայանալիք միջազգային մրցաշարերի

17-07-2019 17:59:52   | Հայաստան  |  Սպորտ
 


 
Այս մասին հայտնում է ֆեդերացիան:  Հուլիսի 22-ից օգոստոսի 1-ը մեր ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնելու «Օլիմպավանում»: Ընտրանու մի մասը կմեկնի Վարշավա, մյուսը՝ Թբիլիսի: Օգոստոսի 2-4-ը Վարշավայում կայանալիք միջազգային մրցաշարին կմասնակցեն
Գևորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Արթուր Շահինյանը և Մաքսիմ Մանուկյանը (87 կգ): Օգոստոսի 7-11-ը Թբիլիսիում կայանալիք մրցաշարին կմասնակցեն՝ Ռուդիկ Մկրտչյանը, Նորայր Հախոյանը (55 կգ), Վազգեն Խաչատրյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը, հնարավոր է նաև Արմեն Բաղդասարյանը (72 կգ), Սարգիս Քոչարյանը, Էդուարդ Սարգսյանը, Արգիշտի Աբգարյանը (82 կգ), Գեղամ Թորգոմյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 505 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար