Խուզարկել են Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխած դատավորի աշխատասենյակը, առգրավել համակարգիչը. politica.am

17-07-2019 16:55:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
politica.am-ի  տեղեկություններով, երեկ խուզարկություն է տեղի ունեցել 1–ին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում և առգրավվել է նրա համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կնիքվել է։ ՀՔԾ քննիչը ոստիկանությանը կնիքել է տվել սենյակը՝ այդ գործողությունը հիմնավորելով այն հանգամանքով, որ հանցանքի վայր է դա։ Թե ինչ հանցանք է և ինչ քրգործ է, դեռևս պարզ չէ։
 


Արձակուրդից վերադարձած դատավոր Գրիգորյանը զարմանքով է պարզել, որ իր հետ նման բան է տեղի ունենում։ Դատավորին իր փաստաբանի հետ արգելվել է մուտք գործել սեփական աշխատասենյակ։
 
Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը, հիմք ընդունելով Արցախի ներկա ու նախկին նախագահների միջնորդությունը, Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու որոշում է կայացրել։
 
Նրա այդ որոշմանը հետևել է Փաշինյանի կոչը՝ շրջափակել բոլոր
դատարանների դռները, ապա հնչել սպառնալիք՝ վեթինգի ենթարկել բոլոր դատավորներին։
 
Թե ինչ եղավ դրանից հետո, հիշեցնելու կարիք չկա։ Վենետիկի հանձնաժողովն էլ այդ ամենին արձագանքեց։
 
Հիմա, փաստորեն, շրջափակվել է առանձին վերցրած մեկ դատավորի դուռ։
 
Դեպքի հետ կապված ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը Politica.am-ին փոխանցեց, որ խուզարկությունը կատարվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Թե ի՞նչ քրեական գործ է, ՀՔԾ-ից տեղակացրեցին, որ դեռևս մանրամասներ չեն հրապարակում։
 
Դավիթ Գրիգորյանը խուզարկության հետ կապված Aysor.am-ի  հետ զրույցում ասել է․
 
«Քրեական գործը, որի շրջանակներում կատարվել է խուզարկությունը, որևէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի հետ։ Դա մեկ այլ գործ է։ Կարող եմ ընդամենը մեկ բան ասել, որ դա այլ գործ է, որը հարուցվել է պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ»։
 
Հարցին, թե ի՞նչ կարգավիճակ ունի նա այդ քրեական գործով,
Գրիգորյանը պատասխանել է. «Առայժմ ոչ մի կարգավիճակ չունեմ»։
 
Հարցին, թե իր կարծիքով արդյոք այս խուզարկությունը և ընդհանրապես, հարուցված քրեական գործը որևէ առնչություն կարո՞ղ է ունենալ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով իր որոշման հետ, դատավորը պատասխանեց.
«Կարծում եմ՝ բոլորին էլ պարզ է»։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 494 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար