Մ3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

17-07-2019 15:48:51   | Հայաստան  |  Հասարակություն
 


«Շինպլյուս» ՍՊԸ ընկերության կողմից մեկնարկել են Մ3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ104+700-կմ107+900 և կմ109+000-կմ112+900 հատվածների միջին նորոգման աշխատանքները: Ներկայումս աշխատանքներն  իրականացվում
են կմ109+000-կմ112+900 ճանապարհահատվածում:
 
Միջին նորոգման աշխատանքներում ներառված են փոսերի լցնում, հարթեցում և մանրաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Աշխատանքների ընթացքին հետևում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի ճանապարհների պատասխանատու ներկայացուցիչը:
 
Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 382 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար