Այրվել է 250 հազար լիտր կոնյակ. hraparak.am

17-06-2019 17:26:02   | Ֆրանսիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
hraparak.am Ֆրանսիայում միաժամանակյա հրդեհի հետեւանքով այրվել-ոչնչացել է 250 հազար լիտր կոնյակ։
 


Հրդերը տեղի է ունեցել Շարանտի դեպարտամենտում, որը նաեւ հայտնի է Նոր Աքվիտանիա անունով եւ գտնվում է Ֆրանսիայի արեւմուտքում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։ «Հրդեհը բռնկվել է արեւային տաքացուցիչներ ունեցող շինության
տանիքին ապա արդեն տարածվել ողջ մառանով մեկ»,- տեղեկացրել է Շարանտի հրշեջ-փրկարարական ծառայության ղեկավար Դավիթ Բարդենը։
 
Հրդեհը բռնկվել է դեռ կեսօրին, սակայն հնարավոր է եղել հանգցնել միայն երեկոյան։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 70 հրշեջ։ Հնարավոր է եղել փրկել է մոտակայքում գտնվող գործարանը եւ 12 գյուղատնտեսական մեքենա։ BFM-ը տեղեկացնում է, որ Շարանտում կա մոտ 5 հազար գինու մառան, եւ ամեն տարի ռեգիոնը արտադրում է 55 միլիոն լիտր ալկոհոլային խմիչքներ։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 603 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար