Norway Chess. Լեւոն Արոնյանը բաժանեց 2-3-րդ տեղերը

15-06-2019 10:45:14   | Նորվեգիա  |  Սպորտ
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը մասնակցել է Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված Norway Chess մրցաշարին:
 


Հայ գրոսմայստերը 9 տուրերում վաստակել է 10.5 միավոր եւ 2-3-րդ տեղերը բաժանել Յու Յանյիի (Չինաստան) հետ:
 
Առաջին տեղը գրավել է աշխարհի գործող
չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), որը հավաքել է 13.5 միավոր:
 
Մրցաշարին մասնակցել են նաեւ Ուեսլի Սոն (ԱՄՆ), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Դին Լիժենը (Չինաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Շաքրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) եւ Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան):
 
Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ դասական պարտիայում հաղթող չլինելու դեպքում անցկացվում էր կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիա:
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 691 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար