Կասեցվել է պիպեմիդաթթվի ակտիվ նյութ պարունակող դեղերի գրանցումը

14-06-2019 18:51:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է պիպեմիդաթթվի ակտիվ նյութ պարունակող դեղերի գրանցումը` անվտանգության նկատառումներով.
 


Սլովենիայի «Լեկ Ֆարմասյութիքալս» դեղագործական ընկերության արտադրության «Պալին, պիպեմիդաթթու (պիպեմիդաթթվի տրիհիդրատ), դեղապատիճներ, 200մգ; (20/2×10/), բլիստերում»,
Թայլանդի «Պոլիֆարմ Քո., ՍՊԸ, 109 Բանգնա-Տրադ
Ռոադ, Բանգ Ֆլի մասնաճյուղ, Սամուտ Պրական 10540` Եվրոդրագ Լաբորատորիես Ս.Ա.» դեղագործական ընկերության արտադրության «Ուրոտրակտին, պիպեմիդաթթու (պիպեմիդաթթվի տրիհիդրատ), դեղապատիճներ, 400մգ; (10/1×10) բլիստերում»:
Պիպեմիդաթթու պարունակող դեղերը կիրառվում են միզասեռական համակարգի որոշ հիվանդությունների բուժման նպատակով, ունեն այլընտրանքային տարբերակներ, որոնք գրանցված և հասանելի են Հայաստանում:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 529 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար