Խաղարկվում է Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղի 250 տոմս

14-06-2019 13:40:47   | Հայաստան  |  Ֆինանսներ
Ամերիաբանկը, Visa վճարային համակարգի աջակցությամբ, հանդես է գալիս հատուկ առաջարկով. միայն Ամերիաբանկի քարտապանները, ս.թ. հունիսի 13-ից մինչև օգոստոսի 13-ը ներառյալ Visa Classic և Visa Gold վճարային քարտերով կատարելով նվազագույնը 15 անկանխիկ* վճարում, յուրաքանչյուրը՝ առնվազն 10,000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով, հնարավորություն կստանան մասնակցելու Բանկի կողմից կազմակերպվող վիճակահանությանը և շահելու ս.թ. սեպտեմբերի 5-ին կայանալիք Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղի 250 տոմսերից մեկը` յուրաքանչյուրը նախատեսված 2 անձի համար:
 


Վիճակահանությունը կկայանա ս․թ․ օգոստոսի 26-ին` ժամը 15:00-ին, Ամերիաբանկի Գլխամասային գրասենյակում` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
 
Խաղարկությանը հաղթող կճանաչվեն այն 250 մասնակիցները, ում անուններն առաջինը դուրս կբերվեն վիճակահանության արկղից: 
Վիճակահանության
ը մասնակցող Ամերիաբանկի քարտապանները նախապես կտեղեկացվեն իրենց մասնակցության և վիճակահանության մասնակցության իրենց հերթական համարի մասին Բանկում գրանցված հեռախոսահամարի և/կամ էլ. փոստի հասցեի միջոցով: Վիճակահանության արդյունքներով հաղթող ճանաչված մասնակիցների հերթական համարները կհրապարակվեն Ամերիաբանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում օգոստոսի 26-ին, բացի այդ, հաղթողներն անհատապես կտեղեկացվեն նաև  Բանկում գրանցված հեռախոսահամարի և/կամ էլ. փոստի հասցեի միջոցով:
 
Խաղարկության վերաբերյալ պարբերական թարմացումներին կներկայացվեն Ամերիաբանկի Facebook-յան պաշտոնական էջում:
*Արշավին և վիճակահանությանը մասնակցելու իմաստով անկանխիկ վճարումներ չեն համարվում կոմունալ վճարումները, քարտից քարտ փոխանցումները և առցանց փոխանցումները։
 
«Ամերիաբանկ» ՓԲԸ
 
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):
 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

 
Նոյյան տապան   -   Ֆինանսներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 4518 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար