ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. «Արմենպրես»

13-06-2019 18:52:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
 


«Արմեն
պրես»
-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահի ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
 
Հարցին, թե ո՞րն է եղել հանդիպման պատճառն ու ի՞նչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում, Սողոմոնյանը պատասխանեց, որ հանդիպման մասին տեղեկությունը հաստատելուց բացի հավելյալ տեղեկություն տրամադրել չի կարող:
 
Հիշեցնենք, որ 168.am-ն ավելի վաղ գրել էր, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը մոտ մեր աղբյուրի տեղեկացրել էր, որ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում գտնվող 2-րդ Նախագահի գրասենյակ և հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1161 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար