Տեղի են ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր

13-06-2019 17:09:27   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Հունիսի 11-13-ը ԱԺ մշտական հանձնաժողովներում տեղի են են ունեցել նիստեր:
 
Հունիսի 13-ին հրավիրվել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արարատ Օհանջանյանը:
 
Քննարկվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող օրինագծերով և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, որոնք հանձնաժողովին են ներկայացվել Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի ու Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարի տեղակալ Ռուզաննա Սարգսյանի կողմից:
 
Վերոնշյալ նախագծերի
վերաբերյալ մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:
 
Օրվա երկրորդ կեսին հրավիրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ:
 
Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ներկայացրել է «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող փաթեթով, որը հանձնաժողովի դրական եզրակացությամբ առաջարկվել է քննարկել խորհրդարանի առաջիկա նիստում:
 
Նույն հանձնաժողովի հունիսի 12-ին կայացած նիստում ներկայացվել է «Հանրաքվեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, որը նույնպես արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
 
Ավելի վաղ՝ հունիսի 11-ին տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:
 
ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը ներկայացրել է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող փաթեթով և պատասխանել պատգամավորների հարցերին: Հանձնաժողովը
նախագծի վերաբերյալ  տվել է դրական եզրակացություն:Նիստում հանձնաժողովը լսել է նաև Հաշվեքննիչ պալատի 2018թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանի ներկայացմամբ:
 
Հանձնաժողովների նիստերին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:
 
 Արցախի Հանրապետության
 
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժի
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 476 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար