ՀՌՀ-ն և Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամը կհամագործակցեն

13-06-2019 16:29:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՌՀ-ն  և  Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամը կհամագործակցեն
 


Հայ-Ռուսական համալսարանում հունիսի 13-ին տեղի է ունեցել ՀՌՀ-ի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը:
 
Համաձայնագիրը ստորագրել
են ՀՌՀ-ի ռեկտոր Արմեն Դարբինյանը և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամի տնօրեն Անի Ապրահամյանը:
 
Համաձայնագրի նպատակն է միավորել ջանքերը տվյալների մշակման, մեքենական ուսուցման ալգորիթմների ստեղծման, ինչպես նաև տվյալագիտության բնագավառում մասնագետների պատրաստման ուղղությամբ կրթական և գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար: 
 
Այդ նպատակով կողմերը պատրաստակամ են ներդնել ուսումնալաբորատոր և ուսումնամեթոդական բազաներ, մարդկային ռեսուրսներ, մասնագիտական գիտելիքներ, ունակություներ և հմտություններ:
 
 
ՀՌՀ մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 485 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար