Շուշիում 13-ամյա երեխան 3 մետր բարձրությունից ցած է ընկել, նրա վիճակը կայուն ծանր է.«Արմենպրես»

13-06-2019 14:35:10   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը
Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից հունիսի 12-ին՝ ժամը 20:05-ին, տեղեկություն է ստացվել, որ Շուշի քաղաքի Ա. Մանուկյան 1 հասցեում բնակելի շենքից մոտ 3 մետր բարձրությունից ցած է ընկել նշված  հասցեի բնակիչ Ա. Ղ.-ն (ծնվ. 2006թ.), անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն:  Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից,  «Շուշիի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ի մեքենայով Ա. Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է քաղաք Ստեփանակերտ՝ «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ:
 


«Արմենպրես»-ի հետ զրույցում «Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման բաժնի վարիչ Մեսրոպ Մարգարյանն
ասաց, որ 13-ամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:
 
«Նրա մոտ ախտորոշվել են փակ գանգուղեղային վնասվածք, ողերի և կողոսկրերի կոտրվածքներ»,- նշեց Մեսրոպյանը:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 388 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար