Ցավոք, մեր հանրությունը կիսում է նաև հակառակորդի դրած միֆերը․ ՊՆ խոսնակ.SHANTNEWS.am

13-06-2019 13:54:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հասարակական պահանջին և քաղաքական իշխանության պահանջին արձագանքելով՝ պաշտպանության նախարարությունն իր ներդրումը կունենա Ապրիլյան պատերազմի մասին քննություն իրականացնող հանձնաժողովի աշխատանքներում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
 


 
«Եթե բացատրություն տալու, կուտակած ինֆոր
մացիայի, մեր կատարած վերլուծությունների կարիքը կլինի, մենք էդ ամեն ինչը կփոխանցենք»,- ասաց Հովհաննիսյանը։
 
Նա ասաց, որ նախարարությունում նույնիսկ ուրախ կլինեն, եթե հանձնաժողովը կարողանա կոտրել այն միֆերը, որ հակառակորդն է ներդրել հանրության մեջ։ Այդպիսի միֆերի ներդրումը, ըստ Հովհաննիսյանի, շատ բնորոշ է պատերազմներին։
 
«Ցավոք, մեր հանրությունը կիսում է նաև հակառակորդի դրած միֆերը»,- նշեց խոսնակը։
 
 
Ինչ վերաբերում է պատերազմի մասին նախարարության ներսում կատարված վերլուծություններին, Հովհաննիսյանը պնդում է, որ դրանք այն ժամանակ կատարվել են նույնքան ջանքով ու մղումով, ազնվությամբ, որ քան որ կարվեն հիմա։ Խոսնակի պնդմամբ՝ զինվորականների մեծ մասը գիտի իր դրական ու բացասական կողմերը, թերացումներն ու կատարած աշխատանքի դժվարությունները։
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 587 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար