«Միսս Արմենիա» համահայկական մրցույթի հաղթողները կմասնակցեն «Միսս տիեզերք» և «Միսս աշխարհ» միջազգային մրցույթներին

22-05-2019 17:25:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մայիսի 22-ին տեղի ունեցավ «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի մամուլի ասուլիսը, որի ընթացքում բանախոսները ներկայացրեցին «Միսս Տիեզերք Արմենիա 2019» և «Միսս Աշխարհ Արմենիա 2019» մրցույթների մասնակցության կարգն ու համահայկական գեղեցկության մրցույթ-փառատոնի շրջանակում անցկացվող միջոցառումների օրակարգը:
 
Ասուլիսի բանախոսներն էին «Միսս Արմեն
իա» մշակութային համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ Գոհար Հարությունյանը, «Միսս Արմենիա» նախագծի ղեկավար Ռուբինա Գրիգորյանը, «Միսս Հայուհի 2018», «Միսս Համերաշխություն 2018 Արենա Զեյնալյանը:
 
Ներկայացնելով համահայկական գեղեցկության մրցույթի նպատակները՝ «Միսս Արմենիա» մշակութային համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ Գոհար Հարությունյանն ասաց. «Ինձ համար շատ հաճելի և պարտավորեցնող է, որ «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամն ունի Հայաստանում «Միսս տիեզերք» և «Միսս աշխարհ» միջազգային հեղինակավոր մրցույթներին մասնակցության և ազգային մակարդակով դրանք կազմակերպելու արտոնագիրն ու բացառիկ իրավունքը: 2018 թվականից մենք անցկացնում ենք 2 մրցույթ, որոնք, համաձայն արտոնագրի, կոչվում են «Միսս Տիեզերք Արմենիա» և «Միսս Աշխարհ Արմենիա»: Համահայկական մրցույթում յուրաքանչյուրի հաղթողը մասնակցելու է համապատասխան միջազգային մրցույթին՝ դառնալով մեր երկրի պատվիրակը Հայաստանն ամբողջ աշխարհում ճանաչելի դարձնելու առաքելությամբ: Այնպես որ սպասում ենք մեր գեղեցկուհիներին. հայտերն ընդունվում են մինչև հունիսի 15-ը»: 
 
Գոհար Հարությունյանը հավելեց, որ «Միսս Արմենիա» հիմնադրամն իր գործունեությամբ և գեղեցկության մրցույթի հարթակի միջոցով նպատակ ունի ձեռք բերել նոր համագործակցություններ: Այդ տեսանկյունից հատկանշական է, որ «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթի եզրափակիչ փուլ անցած բոլոր 15 մասնակիցներն
կունենան ԱՄՆ Վիրջինիա նահանգի Հոլլինս համալսարանում անվճար ուսում ստանալու հնարավորություն: Կրթաթոշակը տրվում է եզակի երկրների, որտեղ գեղեցկության մրցույթները ցածր հեղինակություն են վայելում՝ նպատակ ունենալով բարձրացնել մասնակիցների և գործընկերների հետաքրքրությունը: 
 
Խոսելով «Միսս Արմենիա» համահայկական մրցույթի ձևաչափի մասին՝  «Միսս Արմենիա» նախագծի ղեկավար Ռուբինա Գրիգորյանն ասաց. «Միսս Արմենիա» հիմնադրամի կողմից կազմակերպվող համահայկական գեղեցկության մրցույթն այս տարի առաջին անգամ կանցկացվի փառատոնի ձևաչափով: Նոր ձևաչափի համաձայն՝ համահայկական գեղեցկության մրցույթ-փառատոնի շրջանակում նախատեսվում է մրցույթներին նախորդող միջոցառումների շարք՝ սպորտային մրցումներ, տաղանդի բացահայտման շոու-ծրագիր, ինտելեկտուալ հարց ու պատասխան, նորաձևության ցուցադրություն, որոնք հնարավորություն կտան մասնակիցներին ներկայանալ ինչպես գեղեցիկ արտաքին տվյալներով, այնպես էլ իրենց գիտելիքներով, հմտություններով ու տաղանդով: Հաղթողը կընտրվի մի քանի չափորոշիչների գնահատման արդյունքում»:
 
«Միսս Արմենիա» մշակութային համահայկական հիմնադրամն այս տարվա տիտողասակիր գեղեցկուհու համար նոր թագ է պատրաստել, որի դիզայնում ներառված են կնոջ դերն ու հոգևոր արժեքները ներկայացնող խորհդանշաններ և զարդանախշեր:
 
Ասուլիսի բանախոսներից, «Միսս Հայուհի 2018», «Միսս Համերաշխություն 2018» Արենա Զեյնալյանն իր խոսքում նշեց. «Հաղթանակը ինձ համար շատ ոգևորիչ էր առաջին հերթին նրա համար, որ իմ հայրենիքը «Միսս աշխարհ» մրցույթում ներկայացնելու հնարավորություն ստացա: Այս տիտղոսի հետևում մեծ առաքելություն կա. օգնել մարդկանց՝ ակտիվ ներգրավելով տարբեր բարեգործական նախագծերում, մարդասիարական ծրագրերում: 2 ամսից նոր տիտղոսակիր ենք ունենալու, բայց  դա չի նշանակում, որ ես իմ ակտիվ գործունեությունը դադարեցնելու եմ»:  
 
Գեղեցկուհի Արենա Զեյնալայանն իր կոչն ուղղեց բոլոր այն աղջիկներին, ովքեր անցնելու են այս ճանապարհը. «Եղե՜ք ինքնավստահ. ուժեղ ու քաջ, ունեցե՜ք նպատակներ՝ անկախ նրանից կհաղթեք, թե ոչ՚: 
Արենա Զեյնալյանն իր երազանքի ճանապարհին է. ցանկանում է վերադառնալ և հիմնովին հաստատվել Հայաստանում: Նա այժմ զբաղվում է ոսկերչական զարդերի դիզայնով՝ շարունակելով հոր գործը,  մշակում է իր բրենդը, որը Հայասատնում է գործելու:
 
«Միսս Արմենիա» համահայկական մրցույթ-փառատոնի հովանավորն է «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամը: 
 
«Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթին կարող են դիմել  և մասնակցել 18-28 տարեկան ՀՀ քաղաքացիներ: «Միսս Sիեզերք Արմենիա» համահայկական մրցույթը կկայան 2019  թվականի հուլիսի 9-ին, Գյումրու  «Սև բերդ» ամրոցում: Հաղթողը Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք» մրցույթում: 
 «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթը միավորում է աշխարհի հայուհիներին: Մրցույթին կարող են դիմել  և մասնակցել 16-26 տարեկան  մասնակիցներ  Հայաստանից  և Սփյուռքից: «Միսս աշխարհ Արմենիա»  համահայկական մրցույթը կկայանա 2019 թվականի հուլիսի  15-ին, Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնում: Հաղթողը Հայաստանը կներկայացնի Թայլանդում կայանալիք «Միսս Աշխարհ» միջազգային մրցույթում: 
 
 
 
                                                     
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 358 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար