ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորը 6 անշարժ գույք, 104 մլն դրամ եւ 96 հազար դոլար ունի. ՀԺ

22-05-2019 16:53:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Մաթեւոսյանը, որը նախկինում զբաղեցնում էր ՀՀ վարչական դատարանի նախագահի պաշտոնը, 2018 թվականին, նշանակվելով արդեն դատավորի պաշտոնում, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:
 


Այսպիսով՝ 2018 թվականի հունվարի 18-ին՝ պաշտոնը ստանձնելու դրությամբ, որպես անշարժ գույք հայտարարագրել է 3 հողամաս եւ 3 առանձնատուն: Ըստ հայտարարագրի՝ Մաթեւոսյանը չունի շարժական գույք: Դատավորը հայտարարագրել է նաեւ 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք կահույք:
 
Մաթեւոսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու դրությամբ կազմել են 104 մլն 315 հազար դրամ, 96 հազար դոլար եւ 4 հազար եվրո: 2018 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնը ստանձնելու օրը՝
հունվարի 18-ը, Մաթեւոսյանն ունեցել է 3 մլն 967 հազար 30 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:
 
Մաթեւոսյանի կենսագրությունից պարզ է դառնում նաեւ, որ նա 1985 թվականից մինչեւ հիմա զբաղեցրել եւ զբաղեցնում է պետական պաշտոններ:
 
1985 թվականից մինչև 1994 թվականը աշխատել է Աշտարակի միջշրջանային դատախազության քննիչ, այնուհետև՝ Էջմիածնի միջշրջանային դատախազության քննիչ:
 
1997 թվականից մինչև 2001 թվականը աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչ։
 
2001 թվականից մինչև 2004 թվականը աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։
 
2004 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ։
 
2004 թվականից մինչև 2008 թվականը եղել է ՀՀ Կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ:
 
2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի
պաշտոնը։
 
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։
 
2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ։
 
ՀՀ Նախագահի 2018 թվականի հունվարի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 627 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար