Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ՝ ԿԸՀ-ում և ԴԱՀԿ-ում

22-05-2019 14:58:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Մայիսի 20-21-ը պետական երկու գերատեսչություններում` կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) և ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (ԴԱՀԿ) անցկացվեցին քաղաքացիական պաշտպանությանը նվիրված միջոցառումներ:
 
Մայիսի 20-ին ԿԸՀ աշխատակիցների մասնակցությամբ անցկացվեց «Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների գործողությունները «Օդային տագնապ» ազդանշանի տրման և պատսպարման միջոցառումների կազմակերպման դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
 
Համաձայն սցենարի՝ հակառակորդի կողմից ռմբակոծվել է
Երևանի որոշ կառավարման մարմինների վարչական շենքեր և կարևորագույն օբյեկտներ, որի հետևանքով առաջացել է բժշկական և ինժեներական բարդ իրավիճակ և իրականացվել են աշխատակիցների պաշտպանությանն ուղղված առաջնահերթ միջոցառումներ:
 
Ուսումնավարժության շրջանակներում մանրակրկիտ դիտարկվել են տարհանվողների պատսպարման, խոցման օջախում փրկարարական և այլ վթարավերականգնողական աշխատանքներ: 
 
ԴԱՀԿ-ում մայիսի 21-ին ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության մասնագետների խումբն անցկացրեց «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի գործողությունները քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: 
 
Միջոցառման նպատակն էր ստուգել քաղպաշտպանության ղեկավար կազմի, շտաբների, տարհանման հանձնաժողովի, կազմավորումների պատրաստականության աստիճանը, դիտարկել կառույցի տարհանման պլանի իրատեսությունը:
 
Քննարկվեցին ՔՊ կազմավորումների գույքով և սարքավորումներով հագեցման, պաշտոնատար անձանց փոխատեղելիության հետ կապված հարցերը:
 
Առանձնահատուկ դիտարկման արժանացան ԴԱՀԿ կողմից քաղաքացիների սպասարկման (ալիմենտի, բռնագանձման, տեսակցությունների, աճուրդի, անշարժ և շարժական գույքի նկատմամբ վարույթների) գործընթացների կազմակերպմանն առնչվող հարցերը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 374 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար