Շախմատի տանն անցկացվել է ԱԻՆ փրկարար ծառայության շախմատի առաջնություն

22-05-2019 11:14:34   | Հայաստան  |  Սպորտ
Մայիսի 21-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների շախմատի ամենամյա առաջնություն: Այն կազմակերպել է ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության փրկարարական վարժանքների և փրկարարական մրցաշարերի կազմակերպման բաժինը:
 


Մինչև փրկարարների միջև ավանդական դարձած ամենամյա մրցաշարը, ծառայությունում ապրիլի 10-ից մայիսի 10-ը կազմակերպվել և անցկացվել էին նախընտրական մրցումները՝ եզրափակիչ խաղի մասնակիցներին որոշելու համար: Նշենք, որ առաջնությանը մասնակցելու հնարավորություն է ստացել 10 փրկարար: Մրցաշարն անցկացվում է շրջանաձև մրցափուլով:
 
ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ փրկարարական վարժանքների և փրկարարական մրցաշարերի կազմակերպման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Մանվել Ավետիսյանը
շնորհակալություն հայտնեց Շախմատի տան ողջ անձնակազմին մրցումներն անցկացնելու համար գերատեսչությանն աջակցելու հարցում: Նա հույս հայտնեց, որ մտքի խաղի ավանդական դարձած մրցաշարին հաջորդ տարի կմասնակցեն նախարարության բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչները:
 
Փրկարարների միջև շախմատային պարտիաների մրցավարությունն իրականացրել են Շախմատի տան արհեստավարժ մրցավարները՝ միջազգային կարգի մրցավար Ջուլիետա Նահատակյանի գլխավորությամբ: Միավորների հաշվարկից և մրցաշարի ամփոփումից հետո 1-ին տեղը զբաղեցրել է Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի կրտսեր հրահանգիչ, փ/ծ ավագ ենթասպա Սեդրակ Եգանյանը, 2-րդը՝ ՓԾ ՓՈՒՎ հրշեջ-փրկարարական պատրաստականության բաժնի պետ, փ/ծ գնդապետ Սարգիս Կյուրեղյանը, իսկ եռյակը եզրափակել է ՔՊ վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Էդան Սնգրյանը: Հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով:
 
Առաջնության ավարտին ՓԾ տնօրենի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին միջազգային կարգի մրցավար Ջուլիետա Նահատակյանին և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան փոխտնօրեն Նունե Վարդանյանին: 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 409 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար