Փոխեցինք վագոն - տնակների դիրքը, բայց ոչ պայքարի ձևը. Ամուլսարի պահապաններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

21-05-2019 19:02:29   | Վայոց ձորի մարզ  |  Հասարակություն
ՎԱԳՈՆ-ՏՆԱԿՆԵՐԻ ԴՒՐՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՅՔԱՐԻ ՁևԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ
 


Հարգելի գաղափարակից ընկերներ, աջակիցներ, Ամուլսարի փրկության հարցով մտահոգ քաղաքացիներ:
 
2018թ-ին Լիդիան Արմենիա ընկերությունը բազմիցս դիմել է պետական տարբեր մարմինների իր մտահոգությունը հայտնելով դեպի հանքավայր տանող ճանապարհների մոտ տեղադրված վագոն-տնակների հետ կապված: 
Ամուլսարի պահապաններով դիտարկելով ընկերության բողոքը, գտանք, որ էսթետիկորեն ճիշտ չէ ճանապարհներին ուղղահայաց տեղադրված վագոն-տնակը,
դրանք ավելի գեղեցիկ են նայվում ճանապարհին զուգահեռ տեղադրված վիճակում: Մի փոքր խնդիր կար նաև լուսավորության հետ կապված, որը միանգամայն լուծվում է վագոն-տնակների դեպի արևմուտք նայելու դեպքում:
 
Վագոն տնակները ճանապարհին զուգահեռ տեղադրելու դեպքում մեծանում է դրանց տեսանելությունը ճանապարհով երթևեկողների համար:
 
Այս ամենից բացի, կա ևս մեկ պատճառ, որ որոշեցինք փոխել վագոն - տնակների դիրքը ճանապարհների նկատմամբ: Չենք ցանկանում, որպեսզի Լիդիան Արմենիա կազմակերպությունն ամենուր մեղադրի պետությանն անգործության մեջ, քանի որ կա նաև դատական որոշում վագոն-տնակների հետ կապված:
 
Ուստի այս ձևական և ցուցադրական գործողությամբ ևս մեկ անգամ ցանկանում ենք ընդգծել, որ մենք հաստատակամ ենք հանուն Ամուլսարի փրկության պայքարը մինչև վերջ շարունակելու հարցում:
 
ԱՄՈՒԼՍԱՐԻ ՊԱՀԱՊԱՆՆԵՐ
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 905 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար