Կառավարությունում լուրջ քննարկման թեմա է ընկերությունների բաժնետոմսերի բաց վաճառքի հարցը. Նիկոլ Փաշինյան

21-05-2019 18:46:47   | Հայաստան  |  Վերլուծություն
Կառավարությունում լուրջ քննարկման թեմա է ընկերությունների բաժնետոմսերի բաց վաճառքի հարցը, այսօր «Տնտեսական հեղափոխություն. հիմնարար ուղենիշերը Հայաստանում» խորագրով գիտաժողովի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եվ, այո, երկու օր առաջ այդպիսի առաջին լուրը հայտնվեց, որ Յուքոմ ընկերությունը նման նախաձեռնությամբ հանդես է եկել: Եվ ես տեղյակ եմ նաև, որ այս ուղղությամբ նաև մեր կենսաթոշակային ֆոնդերն են որոշակի հետաքրքրություն ցուցաբերել, որպեսզի այս բաժնետոմսերից գնեն և ներդրումներ անեն այդ ոլորտում: Եվ սա առաջին ծիծեռնակն է: Մենք հիմա նույնիսկ մտածում ենք, որ գտնենք պետական ընկերություն, զբաղվենք նրա առողջացման ու թափանցիկության հարցերով և փորձենք նաև բորսա հանել արժեթղթերը, ինչը կքաջալերի  ընկերություններին»,- նշեց Փաշինյանը: Ըստ նրա՝ սա կարևոր է և ընկերությունների համար, և քաղաքացիների:
 


Ընկերություններն այս ճանապարհով ներդրումներ ստանալու այլընտրանքային աղբյուր
են ստանում, բացի բանկերից, իսկ քաղաքացիներն էլ ներդրումներ անելու այլընտրանքային աղբյուր են ստանում:
 
Ըստ վարչապետի՝ երբ կառավարությունը գոհունակությամբ ներկայացնում է թվեր, որ ավանդները բանկերում աճում են, քաղաքացիները սկսում են քննադատել, թե մարդիկ ներդնելու ուրիշ տեղ չունեն, պարզ է, պետք է բանկերում դնեն: Հետևաբար, հարցին նման ճանապարհներով պետք է լուծում տալ:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 564 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար