Փոխնախարարը մասնակցել է ECOserve ծրագրի արդյունքների մոդելի քննարկմանը

21-05-2019 17:52:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր մասնակցել է «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն՝ Հարավային Կովկասում կայուն համայնքային զարգացման նպատակով»(ECOserve) ծրագրի արդյունքների մոդելի քննարկմանը:
 
Փոխնախարարն իր ողջույնի խոսքում բարձր է գնահատել  կենսաբազմազանության
կայուն կառավարման ոլորտում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)  հետ  առկա  համագործակցությունը, միաժամանակ նշելով, որ  այս նոր ծրագրի հաջողության գրավականը պետք է լինի դեռևս նախնական փուլում կարիքների ճիշտ գնահատումը, ինչպես նաև շահառուների կողմից փոխհամաձայնեցված և թիրախային միջոցառումների պլանավորումը: Ըստ Լ.Շուշանյանի՝  միայն այս դեպքում տեխնիկական աջակցության միջոցով ստացված արդյունքները հիմք կհանդիսանան ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումների համար:
 
Միջոցառմանը  ներկայացվել է ռազմավարական մակարդակում ծրագրի ընդհանուր արդյունքների մոդելը՝ ներառյալ ակնկալվող արդյունքները,  քննարկվել են  գործընկեր կառույցների  նկատառումները, որոնց հիման վրա կձևակերպվեն ծրագրի նպատակներին հասնելուն ուղղված ռազմավարական քայլեր: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 355 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար