Եթե որևէ մեկը կասկածում է, որ տնտեսական հեղափոխություն չի կարող լինել, ուղղակի փարատեք ձեր կասկածները. տնտեսագետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



21-05-2019 14:02:00   | Հայաստան  |  Հասարակություն
 


Եթե որևէ մեկը կասկածում է, որ տնտեսական հեղափոխություն չի կարող լինել, ուղղակի փարատեք ձեր կասկածները, համոզված եղեք՝ քանի կա քաղաքական հեղափոխություն, ուրեմն առանց տնտեսական հեղափոխության դա իրականություն չի դառնա: 
 
Մայիսի 21-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կայացած «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովի ընթացքում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: 
 
Ըստ նրա՝ ՀՀ-ում տնտեսության ամենախնդրահարույց ոլորտներից մեկը հանքարդյունաբերությունն է, որը լուծում է պահանջում:  
 
Վ. Խաչատրյանի խոսքերով՝ տարիների ընթացքում ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում փոխվել է հասարակության վերաբերմունքը ընդերքի շահագործման, շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանական խնդիրների նկատմամբ: 
 
«Եթե նախկինում բնապահպանական և ընդերքի շահագործման հարցերը շատ չէին կարևորում, ապա այսօր դրանք մղվել են առաջին պլան և էական ու վճռական դեր են կատարում որոշումներ կայացնելիս»,- ընդգծեց նա: 
 
Տնտեսագետի դիտարկմամբ՝ հանքարդյունաբերության ազդեցությունը երկրի սոցիալական, բնապահպանական և առողջապահական ոլորտների վրա ինչպես դրական է, այնպես էլ բացասական է. 
 
«Դրականն այն է, որ ստեղծվում են աշխատատեղեր մարզերում՝ ապահովելով համապատասխանաբար բարձր եկամուտներ  գյուղական համայքների բնակչության համար, տեղական բյուջեներ վճարված հարկերի շնորհիվ այն նաև հնարավորություն է տալիս լուծել համայնքի առջև ծառացած խնդիրները
, սակայն դրան զուգահեռ ոչ պատշաճ գործունեության արդյունքում հանքարդյունաբերությունը ստեղծել և շարունակում է ստեղծել բնապահպանական և առողջական խնդիրներ»,- նկատեց Վ. Խաչատրյանը՝ հավելելով, որ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման գործող ծրագրերից և ոչ մեկը չի կարելի էկոլոգիապես կայուն համարել: 
 
Թվարկելով ոլորտում առկա խնդիրները՝ բանախոսն առանձնացրեց հանքերի շահագործման հետևանքով օդի ու ջրի զգալի աղտոտվածությունը, պոչամբարների վերականգնման համար անհրաժեշտ համապատասխան ծրագրերի բացակայությունը, շահագործվող տարածքներում վերականգնման կամ հողաբարելավման աշխատանքների բացակայությունը: 
 
Ըստ փոխձագետի՝ որպեսզի վերոնշյալ խնդիրները լուծվեն, իսկ առկա ռիսկերը մեղմվեն, պետությունը պետք է զարգացնի կարգավորման և տեխնիկական փոխհատուցման իր կարողությունները՝ չսահմանափակվելով նորմատիվ ակտերով: 
 
Նշենք, որ վերոնշյալ գիտաժողովը նվիրված էր Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած Թավշյա հեղափոխության մեկամյակին, որին մասնակցում էր նաև վաչապետ Նիկոլ Փաշինյանը: 
 
Վերջինս կարևորեց կառավարության հետ գիտական ու փորձագիտական հանրության մշտական հաղորդակցությունը: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
նկատմամբ:    «Եթե
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1024 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար