ՍԱՏՄ-ն հայտնաբերել է սահմանված նորմերին չհամապատասխանող աղ.armenpress.am

21-05-2019 13:29:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական գործողություններ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունից աղ ներկրող «Սոլտեքս» ՍՊԸ-ում՝ «Եռակի մաքրազտված աղ» անվանմամբ աղի մեջ կալիումի և նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշները ստուգելու նպատակով:
 


Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ 22.02.2019թ. և 25.04.2019թ. արտադրության 100 գրամանոց փաթեթավորմամբ աղի խմբաքանակների մեջ կալիումի և նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշը
գերազանցել է սահմանված նորմը (20մգ/կգ-ի փոխարեն 25.419 մգ/կգ), ինչպես նաև արտադրատեսակի մակնշման մեջ բացակայել է կալիումի և նատրիումի ֆերոցիանիդի (E 536) քանակությունը հավաստող տեղեկությունը:
 
Տեսչական մարմնի կողմից տնտեսվարողին տրվել է գրավոր կարգադրագիր «Սոլտեքս» ՍՊԸ-ի պահեստում առկա 500կգ ընդհանուր քանակով նշված արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու և օգտահանելու համար, ինչպես նաև՝ մակնշման մեջ ավելացնել կալիումի և նատրիումի ֆերոցիանիդի քանակությունը հավաստող տեղեկատվությունը:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 257 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար