Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալի հետ

21-05-2019 13:25:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ, UN Women-ի գործադիր տնօրենի տեղակալ Օսա Ռեգներին:
 


ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ  ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը ներկայացրել է
Հայաստանում գենդերային հավասարության պաշտպանության ու կանանց առաջխաղացման ուղղությամբ վերջին ձեռքբերումները` ընդգծելով, որ կառավարության օրակարգում կանանց իրավունքներին հատուկ ուշադրություն է հատկացված: Նախարարն անդրադարձել է այս խնդիրներում առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման հնարավոր ուղիներին:
 
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ է կատարել 2020-2021թթ. ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովում Հայաստանի նախագահությանը, Տնտեսական և սոցիալական խորհրդում և Մարդու իրավունքների խորհրդում, Եվրոպայի խորհրդում, ԵԱՀԿ-ում, Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում Հայաստանի քայլերին և նախաձեռնություններին:
 
Մտքեր են փոխանակվել միջազգային ձևաչափերում կանանց իրավունքների առնչությամբ Հայաստանի ընթացիկ գործունեության և իրականացվող ծրագրերի շուրջ:
 
Օսա Ռեգները UN Women-ի լիակատար աջակցությունն է հայտնել կանանց իրավունքների բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին և ներկայացրեց համագործակցության մի շարք առաջարկներ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 253 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար