«Բախտդ բերեց էրեխեքի հետ ես». Կասկադում հայհոյել ու քաշքշել են Արթուր Իսպիրյանին. armlur.am

20-05-2019 23:14:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
armlur.am-ին տեղեկություններ հասան, որ այսօր մի խումբ անձիք Կասկադի տարածքում մոտեցել են «Իմ քայլը» խմբակցության ավանագու անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին։
 


Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել Իսպիրյանից, որն էլ մեզ հետ զրույցում չհերքեց, որ միջադեպ է տեղի ունեցել։
 
«Կասկադում ռեստորանում նստած էի, 20 հոգով եկան։ Մեկին ճանաչեցի` Նարեկ Մալյանի հետ հաղորդում են վարում։ Երեխաների հետ նստած էի, մոտեցավ ինձ ասաց` բախտդ բերեց էրեխեքի հետ ես նստած։ Ես էլ հարցրի` ի՞նչ կլիներ որ մենակ լինեի, ասաց` կլիներ,կտեսնեիր։ Ուրիշ բան չի եղել` կռիվ, հայհոյանք։ Ինչ իրավունք
ունեն նման բան անելու, երբ ես նստած էի էրեխաների հետ, 20 հոգով սև շորերով մոտենան, հարձակվեն ու տենց արտահայտություններ անեն։ Էդ ի՞նչ պիտի անեին ինձ, որ մենակ լինեի։ Ինչ մի իրենց ազատ են զգում էս քաղաքում։ Իրենք գիտեն, որ ես «Իմ քայլը» դաշինքից եմ, իրենք գիտեն, որ ես հեղափոխության առաջին օրվանից եղել եմ, դրանից բորբոքվել են իրենց։ Չգիտեմ` ինչ են մտածում։ Վարձատրվում են, ու իրենց լավ ազատ են զգում։ 20 հոգով նենց լավ քաղաքով ման գալիս։ Պատերին էլ գրում են Սուտ Նիկոլ արտահայտությունը։ Մենակ դրա համար իրենց պետք է քրեական պատասխանատվության ենթարկել։ Երևի իրենց բախտը բերեց, որ ես երեխաների հետ էի, ասեմ իմանաք։ Որևէ մեկը իմ հանդեպ նման թշնամություն չի ունեցել,ինչպես էդ լակոտները»,- ArmLur.am-ին պատմեց Իսպիրյանը։
Նշենք նաեւ, որ Իսպիրյանը չի դիմել իրավապահ մարմիններին եւ ըստ էության, չի էլ դիմի։ Ըստ էության՝ խոսքը Մալյանի մտերիմներից Արթուր Դանիելյանի մասին է: 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 796 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար