Վարչապետը քարտ-բլանշ էր տվել վերափոխվելու, ինչը չի ընկալվել. Նարինե Թուխիկյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



20-05-2019 17:14:19   | Հայաստան  |  Հասարակություն
 


Վարչապետը քարտ-բլանշ էր տվել վերափոխվելու, ինչը չի ընկալվել: 
 
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանն այսպես մեկնաբանեց հայաստանյան դատաիրավական համակարգին առնչվող վերջին իրադարձությունները: 
 
Ըստ նրա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը բացառիկ ճշգրիտ էր և
ամփոփ: 
 
«Շատ հստակ դատական իշխանությանն ուղերձ հղվեց, և շատ կարևոր էր վեթինգի տարբերակը, երբ որ պետք է դատավորների ամբողջ անցած կենսագրությունը և մասնագիտական գործունեությունը վերանայվի: Սա համաշխարհային փորձ է և անցումային արդարատատության կարևոր բաղադրիչներից մեկը»,- ընդգծեց Ն. Թուխիկյանը՝ հավելելով, որ Հայաստանն այլ ճանապարհ չունի: 
 
Նրա խոսքերով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հետևյալն է՝ մարդկանց կամ կառույցներին տալ առավելագույն հնարավորություն վերափոխվելու, հասկանալու փոփոխված իրավիճակում իրենց անելիքները, վերանայելու իրենց մասնագիտական և մարդկային բարոյականությունը: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1007 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար