Այն, որ ժողովուրդը պահանջում է դատական համակարգում կտրուկ փոփոխություններ, մենք ընդունում ենք՝ ի գիտություն. Լիլիթ Մակունց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



20-05-2019 16:19:41   | Հայաստան  |  Քաղաքական
 


Այն, որ
Ժողովուրդը պահանջում է դատական համակարգում կտրուկ փոփոխություններ, մենք ընդունում ենք՝ ի գիտություն: 
 
Այս մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում անցկացված խորհրդակցությունից հետո լրարողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: 
 
Ըստ նրա՝ դատական համակարգի նկատմամբ ժողովրդի ունեցած անվստահությունը գնալով խորանում է, ինչն անհաշտ վերաբերմունք է առաջացնում հանրության շրջանում՝ հիմք տալով ձեռնամուխ լինել կտրուկ փոփոխությունների: 
 
 «Մենք պետք է իրականացնենք ժողովրդի կամքը, իսկ կապել դա կոնկրետ որևէ դատավարության հետ, ես ձեր փոխարեն
նման բան չէի անի: Սահմանադրական կարգը չի խախտվել և այն, ինչը տեղի ունեցավ այսօր մի քանի ժամ Հայաստանի Հանրապետությունում, դա բխում էր այն հեղափոխական փոփոխությունների տրամաբանությունից, որը տեղի է ունեցել դեռևս մեկ տարի առաջ»,- նշեց Լ. Մակունցը: 
 
Նրա խոսքերով՝ հեղափոխությունից հետո մեկ տարի է անցել, սակայն այդ ընթացքում դատաիրավական համակարգի ներկայացուցիչների կողմից համակարգը բարեփոխելու ուղղությամբ որևէ առաջարկ չի ներկայացվել: 
 
Անդրադառնալով կառավարությունում անցկացված խորհրդակցությանը՝ «Իմ քայլ»-ի ղեկավարը տեղեկացրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել դատաիրավական համակարգում հեղափոխական փոփոխություններ ձեռնարկելու մասին : 
 
«Այդ փոփոխությունները պետք է զուգահեռ լինեն մի քանի մարմինների հետ համատեղ, այսինքն՝ առանձին-առանձին այդ փոփոխություններն այն արդյունքը չեն տա, եթե խոսում ենք հեղափոխական փոփոխություններից: Խոսքը առաջին հերթին կառավարության մասին է, ինչպես նաև դատաիրավական համակարգի անմիջական ներգրավվածության. ներգրավված պետք է լինի նաև Ազգային ժողովն այն առումով, որ մայիսի 24-ին արդեն սկսվում են հանրային քննարկումներ անցումային արդարադատության հետ կապված, և այդ քննարկումներում, որտեղ ներկա են լինելու հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության լայն ներկայացուցիչներ: Նրանց առաջարկները նույնպես կներկայացվեն աշխատանքային խմբին, լուծումներում նույնպես դրանք պետք է արտացոլված լինեն»,- ընդգծեց Լ. Մակունցը: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1022 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար