Չեք ըմբոստացել, երբ անմեղ մարդիկ էին դատվում. Խաչատուր Մարոզյանը՝ ՄԻՊ-ի հայտարարության մասին

20-05-2019 11:01:31   | Հայաստան  |  Իրավունք
<ինչ էիք անում դուք, երբ դատարաններում բռնաբարվում էին մարդու իրավունքները, շինծու գործերով անմեղ մարդիկ էին դատվում, իսկ մեղավորները ...>
 


Երկու խոսքով կանդրադառնամ ՄԻՊ հայտարարությանը, որոշ <օրինապաշտ> փաստաբանների, անխոնջ ու ազատարար լրագրողների կոչերի` ուղղված ՀՀ - ում Սահմանադրականությանը և օրենքներին հետևելու պահանջին։
Ընդհամենը մեկ հարց. 
Իսկ ինչ էիք անում դուք, երբ դատարաններում բռնաբարվում էին մարդու իրավունքները, անմեղ մարդիկ էին դատվում, իսկ
մեղավորները արդարացվում։ Ինչ արեցիք, երբ աղքատի ու տնանկի իրավունք էր ոտնահարվում դատարանում, փոխարենը արտոնյալներն ու փողատերերը իրենց ոտքերն էին սրբում նրանց պատվի ու արժանապատվության վրա։ Հանդես եկաք արդյոք մեկ ճառով, դիմադրեցիք արդյոք ձեզանից զորեղի դեմ մարդկանց իրավունքների պաշտպանության համար, թե տաքուկ տեղեր էիք փնտրում։
Երբ չեք պայքարել, բաց եք թողել այդ ժամանակը, չեք ըմբոստացել, հիմա արդեն ըմբոստանալու ժամանակն է, ինչը ձեր փոխարեն անում է ՀՀ քաղաքացին։ Մեզ ու ձեզ մնում է միայն աջակցել ու շնորհակալություն հայտնել ՀՀ քաղաքացուն։ Չի կարելի խոչընդոտել նրան։
 
«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 451 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար