Դատարանների արգելափակման կարիքը չկար, այդ կոչի կարիքը չկար բոլորովին

20-05-2019 01:46:27   | Հայաստան  |  Իրավունք
Նիկոլ Փաշինյան.
«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում:»
 


Ուղիղ կես ժամ առաջ արած այս գրառումը 7200 արձագանք, լայք ու դիսլայք ունի, 3200 տարածում եւ 1300 մեկնաբանություն, հիմնականում՝ դրվատական, հատուկենտ քննադատական: Եւս կես ժամ անց այս թվերը կկրկնապատկվեն, դժվարանում եմ ասել առավոտ ժամը 8-ին այդ թվերն ինչպիսին կլինեն: Այս արձագանքը խոսում է
դատական համակարգի ապականության դեմ հանրային մեծ զայրույթի մասին անշուշտ, բայց նաեւ՝ այդ ոլորտի բարեփոխման ուշացման մասին:
 
Կարծիքս հետեւյալն է. դատարանների արգելափակման կարիքը չկար, այդ կոչի կարիքը չկար բոլորովին, ժամը 12-ի ելույթից հետո դատավորների մի մասը հրաժարական կտար, կգնար տուն, մյուսները, մի շարք քննիչներ եւ բազմաթիվ ուրիշներ կսպասեին զարգացումներին: Արդարադատության արմատական բարեփոխման մեքենան գործի կգցվեր: Դրանք էլի կլինեն, բայց կլինեն նաեւ մեղադրանքներ առ այն, թե գործադիրը ճնշեց դատարաններին:
 
Խնդրում եմ ցածը ինձ չբացատրել, թե դատարանները ապականված են, բա ինչ աներ: Ես երեւի դատարաններից ու իրավապահներից տուժածների առաջին հինգհարյուրյակում եմ, շատ լավ գիտեմ հայաստանյան «արդարադատության» վիճակը տարբեր կողմերից:
 
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 569 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար