Թավիշը, այսօրվա դատավորի որոշմամբ բարեհաջող վախճանվեց

19-05-2019 00:03:07   | Հայաստան  |  Իրավունք
Թավիշն հանդիսավոր ավարտվեց, տիկնայք եւ պարոնայք
 


ԱԺ պատգամավորներին խորհուրդ եմ տալիս այսուհետ խոսել միայն արդարադատության բարեփոխումից կամ դատավորների զտումից կամ սահմանադրության բարեփոխումից կամ անցումային արդարադատությունից կամ լյուստրացիայից կամ արտահանված ակտիվների վերադարձից կամ ապօրինի հարստացածների կապիտալի ազգայնացումից։ Էն մնացած բաները կսպասեն։
 
Մխիթարական, սոսկական, կրավորական, ջրալի գրառումները, ծիպա՝ դատավորի աչքերը սկզբից էլ ինձ դուր չէին գալիս, հեղափոխությունը շարունակվում
է, չհուսահատվեք՝ լավ կլինի, թաղեմ դրանց բոյը… անխնա կերպով լցոնվելու են ամենաանսպասելի եւ ամենաբազմազան մեկնաբանություններով, որոնցով հիշեցվելու են վերոհիշյալ խնդիրները։ Թափառող կենդանիների, հարկային ճռթիկ, մաքսային զռթիկ փոխելու ու այլ շաաաաատ կարեւոր օրինագծերը կսպասեն, հիմա ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ օրենքներ եւ լուծումներ մշակելու ժամանակն է։ Այն է.
 
1. Հայաստանի զավթման քաղաքական գնահատականը, 
2…10՝ այս գրառման սկզբում գրած է, չարտագրեմ։
 
Թավիշը, որի հրաշափառ գոյությունը զավթարարները այդպես էլ չհասկացան, այսօրվա դատավորի որոշմամբ բարեհաջող վախճանվեց։ Ժպիտ, սեր, հանդուրժողականություն, բարի կամք, կանֆետ, խաթր…, պրծավ, ավարտվեց, Ա-ՎԱՐՏ-ՎԵՑ։ Եկավ չոր, հաշվենկատ, ծանր աշխատանքի ու արդարության հաստատման ժամանակը։
 
Հետո չլսեմ՝ …մենք բոլորս ենք մեղավոր։ Ես զգուշացրի 25379633-րդ անգամ, ես այլեւս մեղավոր չեմ։ Պաչում եմ։)
 
Ձեր՝ Կինո Երեւանի մայլի ազգային անվտանգության խորհրդի նախագահ։
 
 
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 972 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար