Չեմ հասկանում այդ չարության իմաստը. Լեւոն Քոչարյան

18-05-2019 16:45:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Դատարանի որոշումը այնքանով է բավարարում մեզ, որ հայրս հիմա պետք է դրսում լինի: Բնականաբար, այդքանով բավարարում է»,- լրագրողներին ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
 


Հարցին, թե հիմա է՞լ են պնդում, որ դատարանների վրա ճնշումներ
կան, այս որոշումն ինչի՞ մասին է խոսում, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Շարունակությունը կտեսնենք, պրոցեսը չի վերջացել, ինձ թվում է՝ հետո կհասկանանք՝ ճնշումներ կան, թե չկան: Արդեն այն, որ հայրս այսքան ժամանակ նստած էր, մենք համարում ենք, որ դա ուղղակի ապօրինի էր»,- ասաց նա:
 
Անդրադառնալով ընդդեմ Քոչարյանի ազատ արձակման բողոքի ակցիա անող քաղաքացիներին, Լևոն Քոչարյանն ասաց. «Չեմ հասկանում այդ չարության իմաստը: Մի բան է գալիս ես մարդուն աջակցելու, որ ազատության մեջ լինի, այլ բան է գալ, էդ պաստառները պահել, չեմ հասկանում իմաստը; Այսինքն՝ հասկանալով որտեղից են ուղղորդվում, հասկանում ենք, ինչ է կատարվում»:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 907 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար