Ռուսաստանը ձեռնպահ է մնում այս պահին Իրանի դեմ պատերազմի հավանական գործողություններին՝ ԱՄՆ-ին աջակցելուն. Արայիկ Սարգսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պոմեպո -Պուտին հանդիպումից հետո ԱՄՆ-ն լուրջ փնտրտուքների մեջ է...



18-05-2019 15:25:44   | Հայաստան  |  Քաղաքական

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմական ագրեսիայի հավանականությունը այսօրվա վիճակով համարում եմ շատ մեծ հավանական:  Այս մասին մայիսի18-ին  լրագրողների հետ զրույցում նշեց Աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս  Արայիկ Սարգսյանը:

Ըստ  աշխարհաքաղաքական ակադեմիայի փորձագետների վերլուծության, ի դեպ այդ մասին «Նոյյան Տապան»-ը դեռ անդրադարձել էր մի քանի ամիս առաջ ( տես այստեղ), ԱՄՆ- Պետ քարտուղար Մ. Պոմպեոյի՝  երեք օր առաջ, Սոչիում ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ հանդիպմանը քննարկվել է Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների սկսման մանրամասները:« Մեծ  հաշվով Ռուսաստանը ձեռնպահ է մնում այս պահին Իրանի դեմ պատերազմի հավանական գործողություններին՝  ԱՄՆ-ին աջակցելուն:Քանզի ՌԴ-ում վախենում են հնարավոր պատերազմի հետեւանքով հավանական մեկ միլիոնից ավելի փախստականների հոսքին դեպի հյուսիս՝ Ադրբեջան, Ռուսաստան նաեւ Հայաստան»,- ասաց Ա. Սարգսյանը: 

 Բանախոսի պնդմամբ, Միացյալ նահանգները շաբաթվա սկզբից սկսել են իրականացնել ԱՄՆ դիվանագիտական կորպուսի աշխատակիցների ընտանիքների անդամների դուրս բերման գործընթացը Իրաքից, Լիբանանից, ինչպես նաեւ Պարսից Ծոցի մյուս երկրներից:Պոմեպո -Պուտին հանդիպումից հետո ԱՄՆ-ն լուրջ փնտրտուքների մեջ է՝  ԱՄՆ120 հազարանոց զորախումբ տարածաշրջան առաքման համար: Քանզի միայն Պարսից ծոցում արդեն իսկ գտնվող ԱՄՆ նավատորմի «Աբրահամ Լինկոլն » ավիակրի եւ նրան ուղեկցող հարվածային խմբի ռազմական պոտենցիալը բավարար չէ Իրանի նկատմամբ «Բլից-կրիկ » կազմակեպելու համար: 

Մանրամասները տեսանյութում

 


Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1630 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար