Արցախի բնապահպանության նախարարության մամուլի խոսնակը ֆեյսբուքյան գրառման պատճառով որոշել է ազատվել աշխատանքից.tert.am

18-05-2019 13:56:50   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը
Իմ մեղքով վատ վիճակում է հայտնվել նաև նախարարությունը, որը ներկայացնում եմ, ուստի և  որոշել եմ թողնել Բնապահպանության և բնական ռեսուրների նախարարության մամուլի խոսնակի պաշտոնը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության Բնապահպանության և բնական ռեսուրների նախարարության մամուլի խոսնակ Բելլա Լալայանը:
 


«Եվ այսպես: ՖԲ իմ անձնական էջում իմ անձնական կարծիքն արտահայտելու համար  քանի օր է՝ երկու պետությունների իշխանությունների կողմից ենթարկվում եմ, բառիս բուն իմաստով, տեռոր
ի, սպառնալիքներ՝ ընդհուպ մինչև ֆիզիկապես ոչնչացման, ահաբեկելու ու ճնշելու փորձեր: Եվ դա խոսքի ազատության, ժողովրդավարություն հռչակած երկրում... այս հանգամանքին դեռ անդրադառնալու եմ ...
 
Իմ մեղքով վատ վիճակում է հայտնվել նաև նախարարությունը, որը ներկայացնում եմ, ուստի և որոշել եմ թողնել բնապահպանության և բնական ռեսուրների մամուլի խոսնակի պաշտոնը:
 
Օրեր առաջ գրել էի, որ իմ պայքարի ոչ աղքատ փորձի ճանապարհին ես շատ ու ավելի կարևոր բաներից եմ հրաժարվել իմ տեսակետը, դիրքորոշումը և խոսքը պաշտպանելու համար:
 
Հայտարարում եմ. տականքն ամեն ուղղությամբ արտոնություն է ստացել, խոսքի ազատությունը հակապետական ու ապազգային թափոնինն է: Բոլորս աչքի առաջ հեղինակազրկվում են հերոսներ, ոչնչացվում են գաղափարներ, որոնց համար 30 տարի կյանքից խաղաղություն ենք ճանկռտում՝ հազարավոր կյանքեր մատաղ անելով ապրելու իրավունքին,
 
ոտատակ են տալիս սրբության սրբոց նպատակը, հանուն որի՝ 30 տարի առաջ համախմբվեց աշխարհասփյուռ հայությունը ուրանում է հաղթանակը, որը ցեղասպանված ժողովրդի բարդույթն ուղարկեց անցյալ...
 
Բոլորիս աչքի առաջ խոցելի վիճակում են մարդիկ, ովքեր հավատարիմ են պետությանը,պետական գաղափարախոսությանը, ազգային արժեհամակարգին...
 
Մենք նոր ցեղասպանության ուղին ենք թևակոխել»,-գրել է Բելլա Լալայանը: 
 
Հիշեցնենք, որ նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանն այսօր պիտի ներկայանան դատական նիստին, որպեսզի երաշխավոր կանգնեն Քոչարյանի
նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցում...
 
 
Կարևորն այն է, որ պետության ու ազգային բոլոր արժեքները անխնա ոչնչացնող Նիկոլ Փաշինյանի Իջևանի խոզերի, Չինաստանի բադերի, Քյավառի փախլավայի ու իր դստեր մասին լայնամասշտաբ քարոզը շարունակվում է ...
 
Փոխվել են արժեքները. անասունի նման կերեք ու գնացեք զուգարան՝ սա է կյանքի իմաստը»:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 724 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար