Սա ի՞նչ է, եթե ոչ դատարանի նկատմամբ ամենաբիրտ ու ուղիղ ճնշում. Քոչարյանի փաստաբանը՝ Իմ քայլի պատգամավորի մասին

18-05-2019 13:19:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Lragir.am Այսօր՝ ժամը 16:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կհրապարակվի երկրորդ նախագհ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը: Նախքան այդ շտապ մամուլի ասուլիս է հրավիրել Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը, որով պատգամավորը կոչ է արնում ՀՀ քաղաքացիներին հավաքվել դատարանի շենքի մոտ, որպեսզի դատավորը Քոչարյանի խափանման միջոցը չփոխի:
 


«Իրավիճակն իրոք ծայրահեղ լարվել է»,- հայտարարեց Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ այսօր առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում տեղեկություն են ստացել այն մասին, որ պատգամավոր Հայկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջի վրա տեղադրել է մի հորդոր իրենց աջակցիներին, որն ունի հետևյալ բնույթը՝ «Չի կարելի թույլ տալ, որ Երևան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն…»
 
«Հասկանո՞ւմ եք, ինչ է ասում, նախ և առաջ կոպտորեն խախտում է պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը: Երկրորդ, անգամ Հատուկ քննչական ծառայությունը
պարոն Քոչարյանին 10 մարդկանց կյանքը խլելը չի վերագրում, և պարոն Սարգսյանը, լինելով ԱԺ պատգամավոր, իշխող խմբակցության ներկայացուցիչ, այսպիսի կոչերով է հանդես գալիս՝ չի կարելի թույլ տալ, որպեսզի ազատ արձակեն: Սա ի՞նչ է, եթե ոչ դատարանի նկատմամբ ամենաբիրտ ու ուղիղ ճնշում: Եվ սրանից հետո մեզ պետք է ասեն, որ Հայաստանում այլևս բացառվա՞ծ են դատարանների նկատմամբ ճնշումները: Այս թեզը հեքիաթ է, Հայաստանում դատարանների նկատմամբ ճնշումներն ահագնացել են վերջին մեկ տարվա ընթացքում»,- ասաց Հայկ Ալումյանը:
 
Հայկ Սարգսյանն իր կողմնակիցներին կոչ է արել այսօր՝ ժամը 13:00-ին, հավաքվել դատարանի շենքի մոտ, որովհետև, իր խոսքով, «միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը և պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել»:
 
Փաստաբան Հայկ Ալումյանը կոչ արեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ «Մեծարգո պարոն Սարգսյան, ես ձեզ կոչ եմ անում կատարել Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտականությունը, այն է՝ ապահովել սահմանադրական կարգը: Իսկ
այն, ինչ պարոն Հայկ Սարգսյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում, և այն, ինչ հավանության է արժանանում իրենց կողմնակիցների կողմից, սա ոչ այլ ինչ է, քան սահմանադրական կարգը տապալելու ուղիղ կոչ: Այսինքն՝ հավաքված ժողովրդի կողմից դատավորի նկատմամբ ճնշում գործադրել, որպեսզի դատավորը շարունակի պարոն Քոչարյանին պահել կալանքի տակ»,- ասաց նա:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 403 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար