Ամերիաբանկը SME Banking Club-ի «Caucasus’19» տարածաշրջանային համաժողովում ներկայացրեց օնլայն վարկերի սքորինգային համակարգը

17-05-2019 17:27:42   | Հայաստան  |  Ֆինանսներ
SME Banking Club-ի կողմից Թբիլիսիում կազմակերպված «Caucasus’19» 5-րդ տարածաշրջանային համաժողովում այսօր` մայիսի 17-ին Ամերիաբանկը հաջողությամբ ներկայացրեց ՓՄՁ-ների համար նախատեսված օնլայն բիզնես վարկերի տրամադրման սքորինգային համակարգը:
 


Ինչպես հայտնեցին Ամերիաբանկ
ից, համաժողովի կազմակերպիչները մասնակից բանկերի շարքում  առանձնացրել են 2018թ. ամենանորարար բանկերին, որոնց շնորհվեց  հավաստագիր: Ամերիաբանը ևս արժանացավ այդ հավաստագրին:
 
 
Ամերիաբանկի մասնակիցները ներկայացրեցին սքորինգային համակարգով
օնլայն տրամադրվող վարկերի առավելությունները և ներդրման 5 ամսում ունեցած հաջողությունները, որոնք տպավորիչ էին:  Ընդամենը  5 ամսում Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելում ՓՄՁ վարկերի տեսակարար կշիռը 0.3 %-ից աճել է մինչև 6.3%, իսկ ՓՄՁ հաճախորդների աճը կազմել է 60%: Նույն ժամանակահատվածում սքորինգային համակարգով օնլայն տրամադրված վարկերի ծավալը ՓՄՁ վարկերի պորտֆելում կազմել է 89%, իսկ քանակը` 94%:
 
Հիշեցնենք, որ 1 մլն ՀՀ դրամից մինչև 10 մլն ՀՀ դրամ ավտոմատ ձևով հաստատվող օնլայն բիզնես վարկերի համար հնարավոր է դիմել առանց բիզնեսից կտրվելու ու Բանկ այցելելու: Ավելին`վարկերի համար սահմանված չէ տրամադրման  վճար, և չի պահանջվում անշարժ գույքի գրավադրում: Վարկի համար դիմելու նպատակով անհրաժեշտ է այցելել Բանկի կայք, լրացնել համապատասխան առցանց հայտը և ստանալ պատասխանն ընդամենը 5 րոպեի ընթացքում: Բանկի հաշվետեր հաճախորդները հնարավորություն ունեն նաև օնլայն ռեժիմով ստորագրել վարկային պայմանագիրը՝ Բանկի հետ շփումն ամբողջովին տեղափոխելով առցանց հարթակ:
 
«Ամերիաբանկ» ՓԲԸ
 
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):
 
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:
Նոյյան տապան   -   Ֆինանսներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 3028 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար