Բակո Սահակյանն ու Արկադիր Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. irakanum.am

16-05-2019 17:33:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
irakanum.am Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը քիչ առաջ դատարանում երաշխավորեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար։ Դատարանը տեղեկացրեց, որ  երաշխավորողները 500.000 ական դրամ են վճարել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին. վճարման անդորրագրերը քիչ առաջ ներկայացրեցին դատարանին։
 


Նշենք, որ դատարանը երկու նախագահներին պարզաբանեց իրենց իրավունքներն ու պարտականությունները՝ զգուշացնելով, որ երաշխավորության համար մուծված գումարը կարող է պետականացվել, եթե
մեղադրյալը ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորի։ Բացի այդ, դատարանը պարզաբանեց, որ անձը, որը երաշխավորում է կալանքի տակ գտնվող անձի համար,  պատասխանատվություն է կրում քրեական պատասխանատվության ենթարկելվու առումով։
 
Դատարանը հայտարարեց, որ անձնական երաշխավորության միջրոդությունը քննության առարկա կդարձնի խորհրդակցական սենյակում՝ խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտ կայացնելիս։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1073 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար