Ընդլայնել են որակի գնահատման ցուցանիշների ազդեցության ոլորտները.ԱՆ

16-05-2019 16:56:32   | Հայաստան  |  Հասարակություն
Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման որակի գնահատման ցուցանիշների ներդրումը հնարավորություն է տալիս կիրառելու կանխարգելիչ և վերահսկողական այցերի մշակույթ: Գնհատման արդյունքում բժիշկներին և բուժքույրերին տրվող ֆինանսական խրախուսումը խթանում է այս մշակույթի շարունակական զարգացմանը: Ցուցանիշների հաշվարկման մեխանիզմն ավտոմատացված է: Բժիշկը կատարում է իր աշխատանքն ըստ չափորոշչի, պատասխանատվությամբ ներկայացնում տվյալները համակարգին, իսկ համակարգը` ըստ մշակված մեխանիզմի, հաշվարկում և գնահատում է կատարվածը: Բժիշկը, բժշկական կազմակերպությունը և առողջապահության նախարարությունը կարող են համակարգի միջոցով իրականացնել նաև ընթացիկ վերահսկում:
 

Առողջապահության նախարարությունն այս տարի ընդլայնել է որակի գնահատման ցուցանիշների ազդեցության ոլորտները: Ներառված են հոսպիտալացման, երեխաների սնուցման վերահսկման, տնային այցերի և պատվաստումների ավելի լայն ծավալի իրականացման ցուցանիշներ, ինչը կխթանի բժիշկներին ավելի որակով իրականացնել իրենց
առաքելությունը:
 
Բժիշկներին աջակցելու, շարունակական զարգացող և նոր գնահատման համար նոր գործառույթներ ներառող ցուցանիշներին և դրանց իրականացման նրբություններին ծանոթացնելու համար ՀՀ ԱՆ «Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի» աջակցությամբ մեկնարկել են արդեն ավանդություն դարձած այս տարվա սեմինարները:
 
Սեմինարներին հրավիրվում են պատասխանատուներ բժշկական կազմակերպություններից: Վերջիններս պետք է ստացած գիտելիքները փոխացեն իրենց բուժհաստատության մյուս բժիշկներին: Էլեկտրոնային առողջապահության օպերատոր-մասնագետներին տրվում են հմտություններ` տվյալները համակարգ ճիշտ մուտքագրելու քայլերի վերաբերյալ: Ուսուցումն իրականացվում է մշակված ուղեցույցներով: Գործընթացին մասնակցում են նաև առողջապահության նախարարության ներկայացուցիչները:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 495 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար