Կառավարությունը նախատեսում է մեխանիզմ՝ գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանեկան կամ սոցիալական նպաստից չզրկելու համար

16-05-2019 16:47:00   | Հայաստան  |  Հասարակություն
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ վարչապետի համապատասխան  հանձնարարականի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Մշակվել է գործուն մեխանիզմ, որը հնարավորություն կտա  քաղաքացիներին սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում չզրկվել ընտանեկան կամ սոցիալական նպաստից։ Ըստ այդմ՝ ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման համար օգտագործվող բնութագրիչները կլրացվեն նոր «գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձ» սոցիալական խմբով և կսահմանվեն դրա կիրառման առանձնահատկությունները։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որոշումը կարևոր է նաև աշխատանքային հարաբերությունների կարգավորման իմաստով, որովհետև բարենպաստ պայմաններ է ստեղծում աշխատանքային  իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կենսաթոշակի անցնելու դեպքում աշխատանքային ստաժի հաշվարկման համար:
 


 
 
 
 
       
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 556 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար