ՍԱՏՄ-ում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն

22-04-2019 18:53:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և
քաղաքացիական պաշտպանության բնագավառներին առնչվող 2019 թվականի հիմնական միջոցառումների պլանի համաձայն, սույն թվականի ապրիլի 22-ին ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ՔՊ ղեկավար կազմի հետ անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը հակառակորդի հարձակման վտանգի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Մասնակցել են ԱԻՆ փրկարարական ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության ՔՊ հարցերով կառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Արման Խաչիկյանը և բնակչության պաշտպանության կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Կարեն Սահակյանը: 
Նպատակն էր՝ ստուգել Տեսչական մարմնի և ենթակա կառույցների ՔՊ ղեկավար կազմի, ՔՊ շտաբերի, տարհանման հանձնաժողովի, ՔՊ կազմավորումների պատրաստակամության աստիճանը և ՔՊ պլանի իրատեսության գնահատումը։
 
Ուսումնավարժության ընթացքում գործնականորեն իրականացվել են ազդարարում, հավաք, խնդրադրում և զեկույցների ունկնդրում: Մեկնարկը տրվել է ժամը 07:00-ին՝ «Հայտարարված է հավաք» ազդանշանով: Ժամը 09:00-ին խորհրդակցությունների դահլիճում տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի կողմից տեղի է ունեցել ղեկավար կազմի խնդրադրում` Տեսչական մարմնի ՔՊ համակարգը «Բարձր» պատրաստակամության աստիճանի փոխադրելու և «Ուժեղացված» աշխատանքային ռեժիմի անցնելու վերաբերյալ: Մասնակիցները, համաձայն, ՔՊ և խաղաղ պայմաններից պատերազմական ժամանակի փոխադրման պլանի, ներկայացրել են զեկույցներ իրականացված միջոցառումների վերաբերյալ: Ժամը 11։30-ին տեղի է ունեցել ղեկավար կազմի ունկնդրում, որի ընթացքում ընթերցվել են ՔՊ պետին ներկայացվող ամփոփ զեկույցները։ 
 
Քննարկվել են՝
ՔՊ կազմավորումների գույքով և սարքավորումներով հագեցման,
պաշտոնատար անձանց փոխատեղելիության,
սննդամթերքի ճառագայթային, քիմիական և կենսաբանական աղտոտվածության և աղտահարվածության նկատմամբ լաբորատոր հսկողության ուժեղացման,
գյուղատնտեսական բույսերի և կենդանիների պաշտպանության, ինչպես նաև գյուղատնտեսական հումքի, պարենի, պաշարների
ապակենտրոնացման և դրանց պահպանման համար պահեստների ցանցի ծավալման,
կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նկատմամբ անասնաբուժասանիտարական գործունեության ուժեղացված հսկողության իրականացման,
անկած կենդանիներից նմուշառման և լաբորատոր հետազոտության անցկացման,
սանիտարական հսկիչ կետերում ուժեղացված հսկողության իրականացման, ինչպես նաև բուսասանիտարական հսկման ենթակա բեռների զննման հարցերը:
Ուսումնական հարցերն իրականացվել են ամբողջ ծավալով:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 450 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար